Search

Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ



Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում դեպի երեկո կդադարեն: Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Ամենացուրտը կլինի փետրվարի 3-ի և 4-ի գիշերները, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի: Փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ»:


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png