Search

Կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ. 7 մարզերում ձյուն է տեղում



ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 09.30-ի դրությամբ, միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը եւ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 22-38-րդ կմ-երը, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքների ճանապարհները:

Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան, Հ6 եւ Հ4 ավտոճանապարհների Աշտարակ-Եղվարդ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նույն ժամի դրությամբ, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին ուժեղ բուք է:

ԼՂՀ-ում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png