Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի
Feb 1, 2017
1 min read

Մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Այս մասին Anews.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:




Comments