Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հայաստանի բնակչության թիվը. Նոր տվյալներ



Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 2 մլն 986.5 հազար մարդ: Այդ թվում՝ քաղաքայինը`1 մլն 901.7 հազար, գյուղականը՝ 1 մլն 084.8 հազար մարդ:

Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն այս տարվա տարեսկզբին, 2016 թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է 0.4 տոկոսով, կամ 12.1 հազար մարդով: Դա ձևավորվել է 2016-ին արձանագրված բնական հավելաճի և միգրացիայի գնահատված մնացորդի ցուցանիշների տարբերության հաշվին:

Այս տարվա հունվարի մեկի դրությամբ Երևանում է ապրել ՀՀ մշտական բնակչության 1 մլն 075.9 հազարը:

Հայաստանում ավելացել են մահերը, նվազել՝ ծնունդները, բնական հավելաճը բացասական ցուցանիշ է ունեցել: Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է մահացության 28 129 դեպք՝ 2015թ. համեմատ աճելով 0.9 տոկոսով: Բնակչության բնական հավելաճի (ծնունդների և մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը նախորդ տարի կազմել է 12 509 մարդ, ինչը 2015-ի տարվա համեմատ նվազել է 9.9 տոկոսով:

Սրան զուգահեռ, նախորդ տարի նվազել են ծնունդները: 2016-ին արձանագրվել է 40 638 կենդանի ծնված, ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.7 տոկոսով: