top of page

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Jan 31, 2017
1 min read


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 09.30-ի դրությամբ, Շիրակի մարզի Ամասիա գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի-Միրաք ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ճանապարհը արդեն բացվել է:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 Սոթք-քարվաճառ (22-38-րդ կմ հատված) և Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի ավտոճանապարհները:

Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ԼՂՀ-ում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


 
 
 

Comments


bottom of page