Search

Եվրոպացիներն ու ամերիկացիները տարբեր կերպ են գնահատում ՆԱՏՕ–ի օգուտը ԵՄ–ի համար



Sputnik.Կարծիք հարցախույզի համաձայն` եվրոպացիների մեծ մասը կարծում է, որ ներքին սպառնալիքներից պաշտպանվելուհամար ԵՄ-ին անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունը, սակայն ամերիկացիների 48 տոկոսը համամիտ չէ այդ պնդմանը։ Հետազոտությունն իրականացրել է Ifop ընկերությունը Sputnik գործակալության և ռադիոյի համար։ Եվրոպայի բոլոր երկրներում հարցվածների ավելի քան կեսն ասել է, որ ԵՄ-ն չի կարող իրեն պաշտպանել, և անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի աջակցությունը։ Իսկ ԱՄՆ-ում նման կարծիք ունի հարցվածների 48%-ը։ Գերմանիայի (63%), Իտալիայի (65%) և Լեհաստանի (65%) բնակիչներն էլ առավել քան համոզված են, որ ԵՄ-ին պետք են ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն։ Ֆրանսիայում (30%), Իսպանիայում (33%) և ԱՄՆ-ում (31%) ավելի շատ է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ ԵՄ-ն կարող էինքն իրեն պաշտպանել։ 50 տարեկանից ցածր մասնակիցներն ու ձախակողմյան կուսակցությունների կողմնակիցները հիմնականում համարում են, որ իրենց ներքին անվտանգության համարԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կարիքը չունեն։ Բոլոր երկրներում, բացի Լեհաստանից, նման կարծիք են հայտնել բարձրագույն կրթություն և մեծ եկամուտ ունեցող մարդիկ։ ՆԱՏՕ-ի արդյունավետության վերաբերյալ հարցն արդիական է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որի համաձայն`կազմակերպությունը կարևոր կառույց է, բայց` հնացած։ Նա կոչ է արել բարեփոխումներ իրականացնել։ Հարցախույզի արդյունքները մեկնաբանել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Տասնամյակներ շարունակ, հատկապես Օբամայի կառավարման տարիներին թշնամու կերպար էր կերտվում։ Ստեղծվում էր հիստերիայի մթնոլորտ, ակտիվորեն առաջէր տարվում այն գաղափարը, թե եվրոպացիները չեն կարող ինքնուրույն պաշտպանվել ուժեղ թշնամուց, և ասվածի տակ ենթադրվում էր Ռուսաստանը։ ԱՄՆ-նհանդես էր գալիս պաշտպանի դերում, որը պետք է արտոնություններ ունենար այլ ոլորտներում` տնտեսական, հումանիտար, աշխարհաքաղաքական»։ Հարցումն անցկացրել է IFop ընկերությունը հոկտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում,Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում 18 տարեկանից բարձր 7043 մարդ պատասխանել է հետևյալ հարցին` «ԵՄ-ն կարո՞ղ է ինքնուրույն պաշտպանվելներքին սպառնալիքներից, թե՞ անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնությունը»։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/- 3,1տոկոս` 95 տոկոս վստահության հավանականության դեպքում:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png