Search

Ձյուն, բուք ու մերկասառույց. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ



ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ, Շիրակի մարզում բուք է:

Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ցողամարգ-Բավրա, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջեւան հատվածը, Ոսկեպարի եւ Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր», Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը, Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ, բքի եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ - Ալագյազ, Աշոցք – Բավրա, Ոսկեպար – Կիրանց ճանապարհները, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia