Search

«Իրավունք». Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կմասնակցի երկո՞ւ շարասյունով



«Իրավունք» թերթը գրում է. «Թեեւ թվում է, որ աշնանը նոր կառավարության ձեւավորումով եւ ՀՀ նախագահի աշխատակազմում փոփոխություններով տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ որոշակի պայմանավորվածություն, ըստ որի, վերջինս ուղղակի չի խառնվելու ՀՀ ԱԺ ընտրությունների գործընթացին, սակայն արագ ընթացող գործընթացները բավականին ոչ միանշանակ են:

Տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը երկու շարասյունով է մտնում նախընտրական քաղաքական դաշտ: Առաջինը դա Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, լայն դաշինքն է, որտեղ կուտակվում են այն օլիգարխները, որոնք շատ լավ էին ապրում Ռ. Քոչարյանի օրոք եւ որոշակի դժգոհություն կամ նեղացածություն ունեն Սերժ Սարգսյաննից: Երկրորդ շարասյունը Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան շարասյունն է, որտեղ կենտրոնանում են Ռոբերտ Քոչարյանի հետ մոտիկ հարաբերություններ ունեցող նախկին պաշտոնյաները:

Կա կարծիք, որ մոտ ժամանակներս պաշտոնյաների շարասյունը կմիանա օլիգարխների շարասյանը: Սակայն չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կմասնակցի այդ երկու շարասյուններով, եւ եթե պաշտոնյաների դաշինքը կարողանա անցնել 5 տոկոսի սահմանագիծը, ապա արդեն խորհրդարանում այդ երկու ուժերը միմյանց հետ կփորձեն կոալիցիա ձեւավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 189 նոր դեպք. մահացել է 22 քաղաքացի

Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Գորիսի դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում (ուղիղ)

Փաշինյանը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը

Կանադայում հայտնաբերվել են «օմիկրոն» նոր շտամով վարակման առաջին դեպքերը

Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png