Search
Պեսկով. Մեզ Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ են անհրաժեշտ

Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Ամերիկայի հետ: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք չենք կարող լուծել՝ առանց ամերիկացիների հետ համագործակցության: Մեզ Վաշինգտոնի հետ լավ հարաբերությունները չափազանց անհրաժեշտ են, բայց, ինչպես ասում են, տանգոյի համար երկուսի համաձայնությունն է պետք: Բայց դեռ չգիտենք` ինչպիսին կլինի նախագահ Թրամփի մոտեցումը»,- նշել է Պեսկովը: