Search

Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը



Դանիայի խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձեւ կքննարկվի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքվիստը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են հանդիսանում խորհրդարանի այն անդամները որոնք պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար:

Սակայն դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:

Գյուլլինք քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկի դիտարկմամբ, պատմաբաններն արդեն տվել են իրանց գնահատականը տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն, հիմա հերթն արդեն քաղաքական գործիչներին է:

Գյուլլինք քաղաքի թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Քարեն Յեփփեի կողմից հանձնված մի քանի տասնյակ նմուշներ, որոնք հանդիսանում են Ցեղասպանությունը փաստող անհերքելի ապացույցներ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia