Search

Երեւանում հունվարի 23-ից նոր արագաչափեր կգործարկվեն



Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 23-ից գործարկվելու է Երեւան քաղաքի Աղաբաբյան փողոցում (Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի եւ աշխատանքային տիրույթի փոփոխություններ.

Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի 41 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքերը կգործեն նույն պողոտայի 23 հասցեի հարակից ճանապարհահատվածում (Կոմիտասի անվան զբոսայգու հարակից հատված)՝ յուրաքանչյուր ուղղությամբ 1 արագաչափ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Երեւան քաղաքի Սարալաջի փողոցում, Մայր Հայաստան հուշարձանի հարեւանությամբ գործող արագաչափ սարքը կարձանագրի երկու ուղղություններով երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 75 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 55 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:


Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png