Search

Քննարկումները եզրափակիչ փուլում են. Սեյրան Օհանյան



Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը տեղադրել է Facebook-ի իր էջում:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից եւ գաղափարակից ընկերներ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձեւավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր եւ մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու եւ համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու:

Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը:

Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, եւ այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia