top of page

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմեկնի Մոսկվա

Jan 17, 2017
1 min read


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Կառավարությունից ANEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

ՀՀ եւ ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:


 
 
 

Comments


bottom of page