Search

Զինծառայող է վիրավորվել. իրադրությունն առաջնագծում



Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը:

ԼՂՀ ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն. գրանցվել է 9 ավտովթար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png