Search

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումները



Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ եւ հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար եւ ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները:

Նախարարությունից ANEWS.am-ին հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրակավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին: Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է մի շարք կարեւոր ձեռքբերումներ, մասնավորապես, դատավորների միջեւ գործերի բաշխման էլեկտրոնային մեխանիզմի ներդրում, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչների սահմանում եւ այլն:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաեւ վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքներն ու արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարները:

Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԵԽ երեւանյան գրասենյակին տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն արդյունավետ շարունակելու նպատակով:


Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png