Search

Վիգեն Սարգսյանը ընտրություններից հետո վարչապետ նշանակվելու մասին



Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն վարելու մասին մամուլի հրապարակումները:

«Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ հստակ պատասխաններ արդեն ունեն: Հատկապես ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա երկրի ղեկավարը համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, եւ նրանք, որոնք փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետեւից ընկնելով են դա անում»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia