top of page

Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, Թուրքիայում բոլորը միավորվում են նրանց դեմ․ Կարո Փայլան

Jan 16, 2017
1 min read


Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է աղմկահարույց ելույթից հետո իր հասցեին ուղղված քննադատությունների տարափն ու առաջացած իրարանցումը: «Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները (նկատի ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը), քեմալականներն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ու ազգայնականները («Ազգայնական շարժում» կուսակցություն) Թուրքիայում մեկ են դառնում, միավորվում են նրանց դեմ»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հիշեցրել էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Փայլանը, մասնավորապես, նշել էր, որ երկրին անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրություն, որը կպաշտպանի Թուրքիայի բազմակրոն ու բազմաէթնիկ հասարակության բոլոր շերտերի իրավունքները:


 
 
 

Comments


bottom of page