Search

Մեր նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը. Վարչապետ



Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն` նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը • կարևորելով տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը, • հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, • ինչպես նաև, հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ունենալ հստակ ծրագիր՝ գնահատելով հնարավորություններն ու կարիքները:


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png