Search

Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարը կկայանա Բուենոս Այրեսում



Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կկայանա մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա)։ Առաջին անգամ հայ բժիշկները կմեկտեղվեն Հարավային Ամերիկա մայրցամաքում։

Սփյուռքահայ բժիշկների նախաձեռնությամբ 1976 թվականին Բեյրութում կայացած առաջին համագումարից սկսածայս կառույցն իր վրա է վերցրել կարևոր առաքելություն` միավորելովհամայն աշխարհի հայ բժշկական ներուժը,զարգացնել հայրենիքիառողջապահական համակարգը։

Համաժողովները մեկ հովանու ներքո համախմբելու նպատակով 1990թ. Մոնրեալում հիմնված Հայ բժիշկների միջազգային կոմիտեն (AMIC)`սկսած 1992թ. Փարիզի համաժողովից, լուրջ ներդրում ունեցավհամագումարների կազմակերպման գործում: Ներկայումս AMIC-ի նախագահը Ջերրի Մանուկյանն է(Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Հայ բժիշկների միջազգային համագումարի կազմակերպիչներընոր մարտահրավերներին զուգընթաց նոր մոտեցումներ են որդեգրել։ Ինչպես իր ուղերձում նշում է 12-րդ համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը, նորարարական մոտեցումներով վերջին տարիների համագումարների ուղղվածությունը դարձել է ավելի շատ գիտական` ծառայելով ոչ միայն մասնագետներիկատարելագործմանը, այլև ամբողջ աշխարհի հայկական առողջապահական համայնքի համար դառնում ոլորտում միջազգային նորությունների, ձեռքբերումների և նորացված մոտեցումների տեղեկատվական հարթակ։

Բուենոս Այրեսում կայանալիք 12-րդ համագումարի նշանաբանն է` «Առողջությունը խթանելու, ինտեգրելու և նորամուծության մարտահրավերներ»։

Համագումարի նախագահ, Արգենտինայում ճանաչված բժիշկ, վարակաբան, Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի «Fidec Armenia» հիմնադրամի հիմնադիր Դանիել Ստամբուլյանըաշխարհի հայ բժիշկներին և բուժքույրերին կոչ է անում օգտվել ընձեռված հնարավորությունից և այցելել Բուենոս Այրես` լրացնելու գիտելիքները, փոխանակելու փորձը և համատեղ քննարկելու Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանատունը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմակերպիչների և Արգենտինայի հայ համայնքի հետ աշխատանքներ են տարել Հայաստանի բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը հնարավորինս մատչելի և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia