Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ադրբեջանն արձակել է ավելի քան 900 կրակոց. առավել ակտիվ է եղել Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ



Հունվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: