top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն



ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Քննարկումներին սելեկտորային-տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչները:

Սելեկտորային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել է նախօրեին մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ և բարձր մակարդակով անցկացման միջոցառումները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Ըստ այդմ` նախանշվել են առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page