top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կենտրոնում մեկնարկել է ձմեռային զորակոչը



Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում տեղի է ունեցել կենտրոնաբնակ 26 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:

Դիմելով նորակոչիկներին Կենտրոն վարաչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը նշել է. «Այսօր մենք տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը: Վստահ եմ, համալրելով մեր ազգային բանակի շարքերը, ձեր տոկունությամբ և ոգով բարձր եք պահելու ազգային բանակի դիմագիծը: Ծառայությունը յուրաքանչյուր երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռքբերելու կարևորագույն դպրոց է: Խաղաղություն և բարի ծառայություն եմ ձեզ մաղթում»:

Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքն է հղել նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիս Դանիելյանը, որին հաջորդել է միասնական տերունական աղոթքը:

Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները վարչական շրջանի ղեկավարի կողմից ստացել են նվերներ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page