Search

2017-2021թթ․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» վճարել է շուրջ 53 մլրդ դրամ

2017-2021թթ․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» վճարել է շուրջ 53 մլրդ դրամ։ Անցյալ տարվա 44-օրյա պատերազմի հետեւանքով վիրավորվածներից առավելագույնը 200-250 զինծառայող փոխհատուցում չի ստացել։ Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո շահառուների թվի աննախադեպ աճը հանգեցրել է որոշակի ծանրաբեռնվածության։ «Այնուամենայնիվ, այս խնդիրներն արդեն անցյալում են»,- վստահեցրեց Սաիյանը։ Իր հերթին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդահայթայթման ու դոնորների հետ կապերի պատասխանատու Սոնա Բաղդասարյանը նշեց, որ հիմնադրամին կամավոր նվիրատվությունների մեծ մասը կատարվել է հենց Հայաստանի տարածքում ապրող մարդկանց կողմից։ Նրա խոսքով՝ պատերազմը մտել է գրեթե յուրաքանչյուրի տուն, եւ մարդիկ հասկանում են այդ առաքելության կարեւորությունը։ Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա ամենաակտիվը Միացյալ Նահանգների հայերն էին, ապա՝ Եվրոպայից եւ Ռուսաստանից նվիրատվությունները։ Նա նաեւ հավելեց, որ 2021 թվականի հունվարին պարտադիր վճարների չափի ավելացումից հետո մուտքերը եռապատկվել են։ «2017 թվականից մինչ օրս պարտադիր վճարները կազմել են 53 մլրդ դրամ։ Ընդ որում, ընդհանուր առմամբ ստացել ենք 64 մլրդ դրամ։ Նվիրատվությունների մեծ մասը ստացվել է պատերազմի ընթացքում, դրանից հետո՝ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,-ասաց Բաղդասարյանը։ Բացի այդ, հիմնադրամը նախատեսում է մոտ 100 մլն դոլար ներգրավել առաջիկա 3-5 տարում։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png