top of page

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը

Dec 21, 2016
1 min read


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակագում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին: Երկրորդ հարցով գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր:


 
 
 

Comments


bottom of page