Search

Վարչապետը և ՀՀ խոշոր օտարերկրյա ներդրողները քննարկել են Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալ



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները: Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկային ու մաքսային վարչարարությանը, տրանսպորտային փոխադրումների ուղիների դիվերսիֆիկացմանը և այլն: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են այդ խնդիրների լուծման տարբերակները, արծարծվել են նաև օտարերկրյա ներդրումային ձեռնարկությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցադրումներին, հորդորել է օտարերկրյա ներդրողներին հնչեցված առաջարկությունները գրավոր ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ՝ հանձնարարելով պատասխանատուներին համատեղ քննարկել և հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում: «Եթե մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի այն ամենի շուրջ, ինչ որ խոսում ենք, ես պարտավորվում եմ՝ մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք: Բայց դուք՝ բիզնեսի ներկայացուցիչները, ձևակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք: Ես սպասում եմ ձեր առաջարկին», - եզրափակել է վարչապետը:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png