Search

Երևանի հ. 126 մանկապարտեզն անվանակոչվել է «Ժպիտներ»



Երևանի ավագանու` դեկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևանի հ. 126 մանկապարտեզ» համայքնային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու նախագծին: Ըստ այդմ, 1974 թվականին հիմնադրված և 391 սան ունեցող մանկապարտեզը ծնողների և մանկավարժական անձնակազմի առաջարկությամբ անվանակոչվել է «Ժպիտներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

Նշենք, որ մանկապարտեզը 2016 թվականին հիմնանորոգվել է, որի արդյունքում խմբասենյակները, խոհանոցն ու դահլիճները համալրվել են անհրաժեշտ ու նորացված գույքով։ Վերաբացվել է նաև մանկապարտեզի ձմեռային այգին։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia