Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Պուտինին
Dec 21, 2016
1 min read

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ:
ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» նկարների ցուցահանդեսին թուրք ոստիկաններից մեկը սպանել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովին:




Comments