Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց տղամարդն օդ է կրակել. դեսպանատունը փակ է 1 օրով
Dec 21, 2016
1 min read

Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ դեսպասնատան դիմաց օդամղիչ զենքով օդ կրակած տղամարդ է ձերբակալվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան տարեց տղամարդը մոտեցել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ եւ բղավել․ «Մեզ հետ խաղ մի արեք»։ Այնուհետ հագուստի տակից հանել օդամղիչ զենքն ու օդ կրակել։
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո ԱՄՆ-ը մեկ օրով փակել է Անկարայում դեսպանատունը և Ադանայում հյուպատոսությունը:




Comments