NBC-ի` Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպման հումորային սցենարը
Dec 20, 2016
1 min read
Ամերիկյան NBC հեռուստաալիքով հեռարձակվող Saturday Night Live հումորային շոուի նոր թողարկման շրջանակում ներկայացվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի դեռևս չկայացած հանդիպման զավեշտալի սցենարը:
Սուրբծննդյան թողարկման մեջ Թրամփին մարմնավորել է դերասան Ալեք Բոլդուինը, իսկ Պուտինին՝ Բեք Բենեթը: Ըստ հումորային սցենարի՝ Պուտինը Սանտա Կլաուսի կերպարով հայտնվում է հանրահայտ Trump Tower-ում ու ծխնելույզի միջից դուրս գալով՝ Թրամփին հանձնում նվերը:




Comments