top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 550 կրակոց. ԼՂՀ ՊԲ



Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ՝ 500 կրակոց/ և դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել: Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page