Search

ՊՆ-ն հայտարարում է ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ



ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, եւ՛ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, եւ՛ Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://mtdc1234-001-site1.ftempurl.com հղմամբ:

Հարցերի, ինչպես նաեւ ռեզյումեների ուղարկման համար գործում է նաեւ էլ. փոստ՝atmk@mil.am, հեռախոս՝+374 10 294416:


Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png