Search

Մարտունու ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ. իրադրությունն առաջնագծում



Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է 1000-ից ավելի կրակոց: Արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ /1 արկ/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia