top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բրիտանական խորհուրդն ամփոփում է 2016-ը



Բրիտանական խորհուրդն ամփոփում է 2016 թվականը, որը լի էր նոր ծրագրերով ու միջոցառումներով:

Տարին մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնով: Ներկայացվեցին բրիտանական յոթ ֆիլմ: Մայրաքաղաքից բացի ֆիլմերը ներկայացվեցին մարզերում եւ համալսարաններում: Շուրջ 25.000 այցելու հնարավորություն ունեցավ դիտելու փառատոնային ֆիլմերը:

Եվրոպական միության՝ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի շրջանակում տարվա ընթացքում լրագրողների, մշակութային գործիչների եւ կազմակերպիչների համար կազմակերպվել են դասընթացների շարք, Հայաստան են այցելել լավագույն փորձագետները` իրենց փորձը կիսելով հայ մասնագետների հետ:

Այս տարի ողջ աշխարհում կազմակերպվում էին Շեքսպիր մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումներ: Հայաստանը միանում է համաշխարհային միջոցառումների շարքին` կազմակերպելով «Շեքսպիրն ապրում է» նախաձեռնությունների շարքը: Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում Փոքր թատրոնի ներառական խմբի դերասանները ներկայացնում են Shake Speare բեմադրության հատվածներ:

13-րդ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում ցուցադրվում են շեքսպիրյան յոթ ֆիլմ, իսկ ՌեԱնիմանիա 8-րդ փառատոնի շրջանակում ներկայացվում են Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Շեքսպիրը` կադրում» ֆիլմերի շարքը:

Բրիտանական խորհուրդն այս տարի եւս համագործակցում է HighFest միջազգային թատերական փառատոնի հետ` ներկայացնելով Մեծ Բրիտանիայի «Իգոր եւ Մորենո» ընկերության «Հիմար - սինկրազիա» կատակերգությունը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է նաեւ Միացյալ Թագավորության «Մեծ պարահանդես» փառատոնին, եւ Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոն»-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացօթյա հարթակում մոտ 300 մասնակիցների հետ բեմադրում է միջագային ճանաչում ունեցող պարուսույց Աքրամ Խանի պարը:

Տարին նշանակալից էր հատկապես «Պար`առանց սահմաններ»-ի ծրագրի համար: «Կարոտահար» ներառական բեմադրությամբ Հայաստանը մասնակցում է Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին` արժանանալով միջազգային դրական գրախոսականների:

2016 թվականին կառավարության որոշմամբ IELTS քննությունն ընդգրկվում է որպես անգլերեն լեզվի թեստ ասպիրանտուրա ընդունվելու համար: Հաշվի առնելով աճող պահանջարկը` Բրիտանական խորհուրդը մեկնարկում է IELTS թեստի նախապատրաստական դասընթացներ` հնարավորություն տալով թեկնածուներին լավագույնս պատրաստվել թեստին: Թեկնածուները նաեւ կարող են Բրիտանական խորհրդում հանձնել փորձնական թեստ:

Տարվա ընթացքում Բրիտանական խորհուրդը համագործակցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ`վերապատրաստման հնարավորություններ տրամադրելով Արմավիր եւ Արագածոտն մարզերի 12 ուսուցչի համար:

Այս տարի եւս Բրիտանական խորհուրդը Ռադիո Հայի եթերում հեռարձակում է Obla Air , իսկ Հ3 հեռուստաընկերության եթերում` Word on the Street հաղորդումների շարքը, որոնց նպատակն է նպաստել անգլերենի ուսուցմանը:

Անգլերենի ուսուցիչների եւ մասնագետների համար Բրիտանական խորհրդի հրավերով դասախոսություններով հանդես է գալիս հանրահայտ դասընթացավար Սքոթ Թորնբորին:

Ավելի քան 800 մասնագետ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից մասնակցում են դասախոսություններին:

2017 թվականին եւս Բրիտանական խորհուրդը կշարունակի իր աշխատանքը արվեստի, անգլերենի բնագավառում` կառուցելով մշակութային հարաբերություններ Միացյալ Թագավորության հետ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page