Search

Լարսի ճանապարհը փակ է. փակ ճանապարհներ կան նաև ՀՀ-ում



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ժամերին եւ վաղ առավոտյան Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եղել են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի եւ Վարդենյաց լեռնանցքները:

Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները:


Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png