Search

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը



ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 13-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Նշենք, որ օրակարգում ընդգրկված են նաև «Գնումների մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տեղական հանրաքվեի», «ՀՀ բյուջետային համակարգի», «Հանրային ծառայության», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» (երկրորդ ընթերցում), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia