Search

Դեռևս չպարզված հանգամանքներում ժամկետային զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ



Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերվա ընթացքում արտակարգ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

ԼՂՀ ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png