Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը



Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր ՀՀ կառավարության նիստերին տրված առաջին հանձնարարականներից մեկին՝ չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված լուծումներին: «Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում ներկայացվել են գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Նախ՝ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքի հետ: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում: Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները: Մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում են մոտեցումներ»,-ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017թ. հունվարի 31-ը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: ՀՀ կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթության՝ նոր ուսումնական տարվանից զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները: Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է նաև երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրն սկսելու պարտադիր պայմանով: Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին. «Հանձնարարում եմ հաջորդ շաբաթ կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ 10 խոշոր հարկ վճարողների հետ, 10 խոշոր ներմուծողների հետ, 10 խոշոր արտահանողների հետ, 5-10 խոշոր ներդրողների հետ և 5 խոշոր բանկերի հետ, որոնց հետ քննարկելու ենք այն հարցադրումները, այն պրոբլեմները, որոնք իրենց առջև կանգնած են այսօր»: