Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյայի նիստը (ուղիղ)
Dec 7, 2016
1 min read
Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստը մեկնարկել է: Նիստի այսօրվա օրակարգում շարունակվում է քննարկվել կառավարության կողմից ներկայացված 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: ԱԺ-ն քննարկել է արդեն պատգամավորների կողմից ներկայացրած առաջարկները: Պատգամավորները պետբյուջեի վերաբերյալ 300-ից ավելի առաջարկ են արել, որից ընդունվել է 31-ը:
Նշենք նաև, որ այսօր՝ հերթական քառօրյայի երրորդ օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ժամը 16:30-ին կլինի նաև կառավարության հետ հարցուպատասխան:




Comments