top of page

Լոնդոնում Էլիսաբեթ II-ի մոմե արձանին ամանորյա հագուստ են հագցրել

Dec 7, 2016
1 min read


Լոնդոնյան Մադամ Թյուսոյի թանգարանին պատկանող Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիսաբեթ II-ի մոմե արձանը բարեգործական ակցիայի շրջանակներում փոխել է հագուստը, հաղորդում է Reuters-ը: Հաղորդվում է, որ թագուհու ամենօրյա հագուստը փոխարինվել է կանաչ ջեմպերով, որի վրա կորգի ձագ է պատկերված: Նաև թանգարանի աշխատակիցները բրիտանական ողջ թագավորական ընտանիքը հագցրել են տոնական սվիտերներ:


 
 
 

Comments


bottom of page