Search

Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել



Իրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն`հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել:

Կանխարգելիչ ֆիլտրման արդյունքումնվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:

Նվազել է նաև թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը և այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել:

Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալներով մեր երկրում հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը:

Հիշեցնենք, որ Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և այլն:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

  • հագնվե´ք եղանակին համապատասխան,

  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

  • հետևե´ք անձնական հիգիենային:


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png