top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պետք է բացառել քննությունների վերահանձնումը. Լևոն Մկրտչյան



Համալսարաններում պետք է բացառել քննությունների վերահանձնումը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Ամբողջ աշխարհում նման բան չկա, որ քննությունն ուսանողը կարող է մի քանի անգամ վերահանձնել»,- ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` պետք է վերանայել նաեւ պետական քննությունների համակարգը: Նախարարի կարծիքով` պետական քննությունները նույնպես պետք է հանել. «Պետական քննությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկեր կան, պետք է բացառել դրանք: Դրա համար կրեդիտային համակարգը պետք է կայանա, որից հետո պետական քննությունները կկարողանանք վերացնել»:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page