Մեծ Բրիտանիան մեծ հետաքրքրությամբ է հետեւում ՀՀ բարեփոխումներին. Ֆարնուորթ
Dec 2, 2016
1 min read
Մեծ Բրիտանիան մեծ հետաքրքրությամբ է հետեւում Հայաստանի նոր կառավարության բարեփոխումներին։ Այս մասին դեկտեմբերի 2-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Նրա խոսքով, եթե այդ բարեփոխումներն անցկացվեն, ապա դրանք օգտակար կլինեն ներդրումներ գրավելու առումով։ «Մենք փորձում ենք աջակցել Հայաստանին նաեւ տնտեսական ոլորտում։ Ներդրումներ գրավելու համար ցանկացած երկիր պետք է վստահության արժանի լինի։ Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, օրինակ, օգնում ենք լեռնահանքային ոլորտում թափանցիկության հաստատմանը»,– ասել է դեսպանը։




Comments