Search

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Նախագահին. օդանավի աղետի հետեւանքով 71 մարդ է զոհվել



Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։

Հանրապետության Նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն: Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ Նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգևում:

Կոլումբիայում օդանավի աղետի հետեւանքով 71 մարդ է զոհվել: Այս մասին երկրի իշխանությունները հայտարարել են, երբ պարզվել է, որ չվերթին գրանցված ոչ բոլոր ուղեւորներն են եղել օդանավում: Վերջին տվյալներով՝ աղետի պահին օդանավում եղել է 68 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: DW-ի փոխանցմամբ՝ ողջ է մնացել 6 մարդ:

Փրկարարներն ավարտել են աղետի վայրում՝ Մեդելին քաղաքի մոտ Սերո Գորդո լեռան շրջանում իրականացվող որոնողական աշխատանքները: Այնտեղ գտնվել են երկու «սեւ արկղերը»: Մասնագետները նշում են, որ դրանք գերազանց վիճակում եմ, որոնց վերլուծությամբ կպարզվեն աղետի պատճառները:

Բոլիվիական Lamia Airlines ավիաընկերության Avro RJ օդանավը կործանվել է նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան, երբ Բոլիվիայի Սանտա-Կրուս-դե-լա-Սյերա քաղաքից Մեդելին էր թռչում: Օդանավում են եղել Բրազիլիայի ֆուտբոլի A սերիայի առաջնությանը մասնակցող Շապեկո քաղաքի «Շապենկոեսե» թիմի 19 անդամները, ինչպես նաեւ ակումբի ղեկավարությունը, երկրպագուներ եւ լրագրողներ:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png