Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հրաժարվեք այս 9 սովորությունից և ձմռանը չեք հիվանդանա



Ձեզ համար լավ նորություն ունենք. նույնիսկ ցուրտ ամիսների առողջ մնալու համար պետք է պարզապես հրաժարվել մի քանի վատ սովորություններից։ Եթե դուք կարողանաք հրաժարվել այն 8 վատ սովորություններից, ապա ոչ միայն առողջ կմնաք, այլ նաև վայելել ցուրտ եղանակի հաճույքները։

Քթի կաթիլներ օգտագործել՝ տանից դուրս գալուց առաջ


Ցուրտ եղանակին քթանցքերը նեղանում են։ Եթե տանից դուրս գալուց առաջ մենք քթի կաթիլներ ենք օգտագործում, ապա քթանցքերը այլևս չեն կարող կարողանում պաշտպանել մեզ միկրո­օրգանիզմներից և տաքացնել այն օդը, որը մենք շնչում ենք։

Դրսում բերանով շնչել


Երբ դուք բերանով եք շնչում սառը օդը, այն ընդհանրապես չի տաքանում, ինչի հետևանքով բարձրանում է հիվանդանալու հավանականությունը։ Սրանից խուսափոլու համար, պարզապես քթով շնչեք՝ դանդաղ և խորը։

Դեմքը և քիթը շարֆով ծածկել


Ցուրտ եղանակին այն օդը, որ մենք արտաշնչում ենք, կարող է սառույց դառնալ, եթե անմիջապես հպվի շարֆի կամ վերարկուի։ Այն օդը, որը կանցնի սառած շարֆի միջով, ավելի սառն է, քանի պետք է լիներ։ Եթե շատ էք մրսում, ծածկեք Ձեր բերանը, սակայն քիթը ազատ թողեք։

Տուն վազել, երբ դողում էք


Երբ դուք մրսում էք, առաջին մտքին գալիս է, որ պետք է արագացնել ընթացքը և որևէ տաք տեղ մտնել, սակայն ինչքան ավելի արագ քայլեք, այնքան ավելի շուտ կհիվանդանաք։

Նեղ հագուստ կամ կոշիկ կրել


Նեղ հագուստի և կոշիկի պտաճառով դուք շատ ավելի արագ կսառչեք։ Եթե փոքր ինչ լայն շորեր կրեք, ապա մարմնի և հագուստի արանքի օդը Ձեր կտաքացնի։

Տանից դուրս գալուց 30 րոպե առաջ տաք բան խմել


Տաք թեյը արագացնում է արյան շրջանառությունը և բարելավում է օրգանիզմի ինքնապաշտպանողական ռեակցիաները, սակայն այն նաև ընդլայնում է արյունատար անօթները։ Սրա հետևանքով տանից դուրս գալու դեպքում դուք մեծ քանակով ջերմություն եք կորցնում հաշված րոպեների ընթացքում։ Ավելի լավ է ջուր խմել կամ գոլ թեյ։

Ցրտին քաղցած տանից դուրս գալ


Ջերմություն արտադրելու համար մարմնին էներգիա է հարկավոր։ Ահա, թե ինչի համար է պետք սնվել՝ տանից դուրս գալուց առաջ։

Տնից 30 րոպե առաջ դեպքի քսուկ օգտագործել


Դեմքի կրեմի օգտագործելուց առաջին 30-40 րոպեների ընթացքում միջի ջուրը սկսում է գոլորշիանալ: Անմիջապես դուրս գալու դեպքում կարող է հանգեցնել դեմքի սառեցմանը և մաշկի վնասմանը:

Ալկոհոլով տաքանալ դրսում


Դուք տաքություն կզգաք խմելուց հետո 30 – 40 րոպե։ Դրանից հետո օրգանիզմը կսկսի արագ սառչել։ Սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղեղը կարող է չհասկանալ, որ դուք մրսում եք, ինչ արդյունքում դուք չեք զգա մրսելը սակայն կհիվանդանաք։ Ավելի ճիշտ կլինի, եթե ալկոհոլը ներսում խմեք։