Search
Ես ու Գալուստյանը երկու փորձ ենք արել. Կադիրովը КВН-ում հայ հումորիստի ելույթի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը VKսոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) հոբելյանական երեկոյի ժամանակ հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանի ելույթին, որում վերջինս ընդօրինակել է իրեն բնորոշ շարժուձևն ու խոսելաձևը: «Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել, հագուստ ընտրել, երկու-երեք ժեստ սովորել: Ակցենտի հետ ամեն ինչ կարգին է եղել: Այս հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որ չստիպի հանդիսատեսին լարվել՝ փորձելով կռահել, թե ում է նա նմանակում (կատակում եմ): Շատ լավ է ստացվել»,-գրել է Կադիրովը։