top of page

«Ոսկե գլոբուս»-ն անդրադարձել է «Երկրաշարժ» ֆիլմին

Nov 29, 2016
1 min read


Ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում անդրադարձ է արվել ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին:

Աղբյուրը նշում է, որ ֆիլմը հիմնված է 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած, ավելի քան 25.000 մարդու կյանք խլած և կես մլն բնակչի անօթևան դարձրած երկրաշարժի դեպքի վրա:

Goldenglobes.com-ը նկատում է, որ այս նախագիծը ռեժիսորի համար ունի առանձնահատուկ նշանակություն:

«Նախագծի միջոցով ռեժիսորը ցանկացել է 30 տարի անց պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների, այլև հույսի և մարդկանց՝ սարսափելի մղձավանջին դիմակայելու ոգու ուժի մասին»,-նշվում է անդրադարձում:


 
 
 

Comments


bottom of page