Ինչպե՞ս անել, որ մեքենայի ապակիները չքրտնեն

Շատ վարորդներ բախվում են այս խնդրին, հատկապես համեմատաբար ցուրտ ամիսներին։ Իսկ սահմանափակ տեսադաշտը բարդացնում է ճանապարհը տեսնելը՝ վտանգավոր դարձնելով նույնիսկ ամենակարճ ուղևորությունը։ Բարեբախտաբար, գոյություն ունի ունիվերսալ եղանակ՝ այս խնդրից մեկընդմիշտ ազատվելու և ապահով երթևեկելու համար։
Ձեզ անհրաժեշտ է Բամբակյա գուլպա, կենդանիների համար ավազ (սա կարելի է գտնել կենդանիների խանութներում), կպչուն ժապավեն կամ դրա հիմնային օղակը:
Ի՞նչ է պետք անել՝
1. Գուլպայի բացվածքը անցկացրեք ժապավենի օղակի միջով
2. Լցրեք կենդանիների ավազը գուլպայի մեջ
3. Հեռացրեք օղակը և ամուր կապեք գուլպայի ծայրը
4. Տեղադրեք ստացվածը մեքենայի մեջ՝ ազատ տարածքում
Գուլպայի միջինը կկլանի ողջ խոնավությունը և թույլ չի տա նույնիսկ աննշան գոլորշապատում։ Ձ եր պատուհանները ամբողջովին մաքուր և թափանցիկ կմնան։




Comments