Ձմեռը կլինի վայրիվերումներով, ձնառատ, և շատ տաք, շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց. Գագիկ Սուրե

Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ունենալու ենք կլիմայական վայրիվերումներով ձմեռ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մեր հանրապետության տարածքն այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցող արկրտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք կառաջացնեն օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ, ձյան առատ տեղումներ առանձին օրերին բուք, և այլն, և այլն, այսինքն՝ կհատաստվեն բավականին սառնամանիքային եղանակներ:
Շատ հաճախ կենթարկվենք նաև մերձավոր արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում այդ օրերին էլ կնկատվի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Այսինքն՝ այս ձմռան ընթացքում կունենանք և շատ սառնամանիքային օրեր, ձյան առատ տեղումներ, և շատ տաք օրեր:
Կունենանք օրեր, երբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 7-10 աստիճանով և կունենանք օրեր, երբ կլիմայական նորմայից բարձր կլինի 7-10 աստիճանով: