Search
Թերեզա Մեյը մերժել է Թրամփին

Մեծ Բրիտանիան մերժել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ ԱՄՆ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակել «Բրեքսիտի» կողմնակից Նայջել Ֆարաջին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Թրամփը, որը հաղթանակից հետո հանդիպել էր Ֆարաջի հետ նախքան ԵՄ առաջնորդներից որեւէ մեկի հետ հանդիպելը, Թվիթերում գրել էր, որ շատերը կցանկանային, որ Ֆարաջը նշանակվեր Մեծ Բրիտանիայի դեսպան։
Վարչապետ Թերեզա Մեյը, որը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ, շտապել է հերքել ոչ դիվանագիտական առաջարկը։ «Տեղը թափուր չէ։ Մենք արդեն ունենք ԱՄՆ–ում հիանալի դեսպան»,– ասել է նա։