Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Գերմանիան Հայաստանին 54 մլն եվրոյի աջակցություն կցուցաբերի



Գերմանիան Հայաստանին 54 մլն եվրոյի աջակցություն կցուաբերի. բացի այդ՝ 22 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, համապատասխան համաձայնագիր է ստորագրվել:

2016թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցու-թյան եւ զարգացման նախարարությունում (BMZ) հարավկովկասյան տարածաշրջանի պատասխանատու Յոհանես Դոպֆելը ստորագրեցին զարգացման քաղաքականության ոլորտի համագործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում դրվատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ արդյունավետ համագործակցությունը: «Գերմանիայի կողմից տարվող զարգացման քաղաքա-կանության առանձնահատկություններից մեկն էլ գործընկերների հարցում կողմնորոշվելն է: Նաեւ հենց այս պատճառով են մեր նախագծերն այսքան արդյունավետ»,-նշեց դեսպանը:

Վերականգնման վարկերի բանկի միջոցով ընթացող երկկողմ ֆինանսական համագործակ-ցության շրջանակում ձեռք է բերվել 54,4 մլն եվրոյի չափովվարկերի եւ ֆինանսական օժանդա-կությունների վերաբերյալպայմանավորվածություն: Այս միջոցներով Գերմանիայի դաշնային կառավարությունը կֆինանսավորի կայուն տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր (36,1 մլն), որոնք իրականացնում է«Գերմանահայկական ֆոնդը» (GAF),եւ կսատարի գյուղատնտեսա-կան ապահովագրության համակարգի ներդրումըՀայաստանում (5,3 մլն): Համայնքային ենթա-կառուցվածքների ոլորտում 8,3 մլն եվրո կներդրվի Լոռու մարզում աղբահանության, 2 մլն եվրո՝ ջրային տնտեսությանզարգացման, 2,7 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային պաշարների համա-պարփակ կառավարման ոլորտներում:

Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է 22 մլն եվրո հատկացնել իր «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրին: Այս գումարից 21 մլն կտրամադրվի տեխնիկական համագործակցության, իսկ 1 մլն՝ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:

Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝ կայուն տնտեսական զարգացման, էներգետիկ եւ բնապահպանական, ինչպես նաեւ համայնքային զարգացմանը,ժողովրդավարության եւ իրավական պետության կայացմանն ուղղված ընթացիկ տարածաշրջա-նային ծրագրերը շարունակվում են: